ՍՈՆԱ ՎԱՆ

edit

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

edit

Ամերիկաբնակ պոետ Սոնա Վանը ( Սոնա Տեր- Հովհաննիսյան ծնվել է 1952թվ.-ի փետրվարի 8 -ին Երևանում): Մասնագիտությամբ բժիշկ-հոգեբան է: 1978-ից ապրում է Կալիֆորնիայում: Ամերիկյան համալսարանում ստացել է կլինիկական և հոգևոր-հոգեբանական մագիստրոսի կոչում: Հեղինակ է բանաստեղծական 5 ժողովածուների, թարգմանվել է ավելի քան տասը լեզուներով (անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, գերմաներեն, պարսկերեն, թուրքերեն, հունարեն, ուկրաիներեն) հինգը՝ առանձին գրքերով:

ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

edit

  • 1.ՓՇՐԱՆՔՆԵՐ 1996թ.
  • 2.ԵՍ ԱՆՈՒՆ ՉՈՒՆԵՄ
  • 3.ԵՍ ՁԱՅՆ ԵՄ ԼՍՈՒՄ 2003թ.
  • 4.ՉԱՌԱ ԱՆՈՒՆՈՎ ԹՌՉՈՒՆԸ
  • 5.ԼԻԲՐԵՏՈ ԱՆԱՊԱՏԻ ՀԱՄԱՐ

2006 թվականից << ՆԱՐՑԻՍ>> գրական-գեղարվեստական, մշակութային հանդեսի համահիմնադիրն է և հովանավորը, իսկ 2013 –ից՝ նաև գլխավոր խմբագիրը: Արժանացել է Հայաստանի Մշակույթի նախարարության Ոսկե մեդալի, Սփյուռքի նախարարության Ոսկե մեդալի, <<Ոսկե Ծիրան>> կինոփառատոնի հուշամեդալի, արժանացել է Կալիֆորնիայի Առևտրի պալատի կողմից սահմանված <<Կինը գրականության մեջ -2013>> մրցանակին, Սանկտ – Պետերբուրգի հոգևոր- մշակութային կազմակերպության հուշամեդալի և հայրենական ու ամերիկյան գրական-մշակութային այլ մրցանակների, պարգևների, դիպլոմների: 2013-ին Սոնա Վանը հայապահպանության գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել է ՀՀ << Մովսես Խորենացի>> մեդալով: